07.03.2013|
16:19
Երևի արդեն ժամանակն է նորից անդրադառնալ այն կանխատեսումներին, որ արել էի դեռ փետրվարի տասին՝ իմ այս էջում զետեղված "Մեր "ընտրություններին" հաջորդելիք հետոն" հոդվածում: Ելնելով հետընտրական գործընթացների ընդհանուր ուղղվածությունից և տրամաբանությունից՝ կարելի է գալ այն եզրակացությանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Սահմանադրական դատարան իրավական հեռանկար չպարունակող դիմում ներկայացնելով, մի կողմից գործը տանելու է ընտրությունների կեղծումից բարձրացած զանգվածային բողոքի ալիքն աստիճանաբար մարելու ուղղությամբ, իսկ մյուս կողմից, լավագույն դեպքում, սերտաճելու աստիճան կսերտացնի հարաբերությունները Դաշնակցության հետ կամ էլ, ակնհայտորեն կորցնելով այսօր իրեն հավատացած մարդկանց վստահությունն ու համակրանքը, կանցնի քաղաքական կենդանի դիակների շարքը, ինչը, անշուշտ, ցանկալի չէ: Ինչևէ, ստորև կարող եք վերընթերցել հիշատակված հոդվածը: